ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 1100-Ն
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին Ամաղու գյուղի զբաղեցրած 25.39 հեկտար` պետական սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Ամաղու գյուղի նախկին մշակույթի տան շենքը (այսուհետ` գույք) ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի ղեկավարին լուծել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ 2001 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված` 28.6 հեկտար հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման չեղյալ ճանաչումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գույքը «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գնահատված արժեքով, Հայաստանի Հանրապետության անունից որպես կամավոր գույքային ներդրում, սեփականության իրավունքով հանձնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին՝ պայմանով (պայմանագրում նախատեսել), որ ուսումնական հավաքների ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի հիման վրա գույքի մի մասն անհատույց օգտագործման տրամադրվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
5. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա է իրականացման` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1825-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 4 հավելվածի «Հողերի նպատակային նշանակությունը» սյունակի «Բնակավայրերի» և «Հատուկ պահպանվող տարածքների» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
2) N 7 հավելվածի «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» սյունակից 184-045 ծածկագրով 25.39 թիվը փոխադրել «Բնակավայրերի հողեր» սյունակը, իսկ «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
3) N 8 հավելվածի «Բնակավայրերի» և «Հատուկ պահպանվող տարածքների» սյունակների և «Ընդամենը` հողեր» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|