Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (04.05.2004-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
25.11.2003
Дата подписания
25.11.2003
Дата вступления в силу
04.05.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ սեյսմիկ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքները բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ, և ուժեղ երկրաշարժերը երկու երկրներում առաջ են բերում  ավերածություններ ու զոհեր, որը պայմանավորված է տարածքների շարունակական քաղաքայնացմամբ, բարձր սեյսմիկ ակտիվության նոր փուլով, նոր ուժեղ սեյսմիկ իրավիճակի բարձր հավանականությամբ, շենքերի և կառույցների սեյսմակայունության դեռևս չլուծված խնդիրներով, բնակչության և պետական կառավարման մարմինների ոչ բավարար պատրաստվածությամբ և բազմաթիվ այլ գործոններով, որոնք հանգեցնում են երկու պետությունների  սեյսմիկ խոցելիությանը և բացասաբար են ազդում նրանց կայուն զարգացման վրա,

ընդունելով երկու երկրների բնակչության անվտանգության  ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը,

 

Կողմերը պայմանավորվում են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը պայմանավորվում են, սույն Համաձայնագրին, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրականացնել համագործակցություն սեյսմիկ պաշտպանության բնագավառում:

 

Հոդված 2

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ ոլորտներում՝

սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական ռազմավարություն,

սեյսմիկ ռիսկի նվազեցման սոցիալ-տնտեսական և գիտատեխնոլոգիական ուղղություններ,

սեյսմիկ պաշտպանության բնագավառում նորմատիվ-իրավական ակտերի մշակում,

սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարում՝ ընդգրկելով տեղական համայնքները, պետական կառավարման մարմինները և միջպետական պայմանագրերը:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի կատարման իրականացումը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնին և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից լիազորված մարմնին:

Յուրաքանչյուր Կողմ նշանակում է մեկ պատասխանատու անձի, որը  վերահսկում է սույն Համաձայնագրի կատարման ընթացքը:

Նշանակված պատասխանատու անձերը պետք է ունենան տարեկան առնվազն մեկ հանդիպում Հայաստանում կամ Տաջիկստանում՝ սույն Համաձայնագրի կատարման գործընթացը և յուրաքանչյուր հաջորդ տարվա գործունեության հատուկ պլանը քննարկելու համար:

 

Հոդված 4

 

Կողմերը  մշակում են  համատեղ հետազոտությունների նախագծեր հետևյալ ոլորտներում՝

սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,

քաղաքներում և այլ բնակավայրերում խոցելիության նվազեցում՝ ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ամրացումը, շահագործման բարելավումը և սեյսմակայուն շինարարության նոր նորմերի մշակումը,

բնակչության իրազեկում, ուսուցում և վարժանքներ,

վաղ ահազանգում և տեղեկացում,

սեյսմիկ ռիսկի կառավարում՝ ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,

աղետի հետևանքների վերացում,

ապահովագրություն,

համագործակցություն հասարակական և ոչ պետական կազմակերպությունների հետ,

սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերի մշակում,

ազգային ծրագրերի միջազգայնացում միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա:

 

Հոդված 5

 

Կողմերը մասնակցում են նորմատիվային փաստաթղթերի համատեղ մշակմանը: Այդ նպատակների համար ձևավորվում են մասնագետների համատեղ խմբեր: Կողմերը սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր բնագավառներում տեղեկատվություն են փոխանակում գիտական և տեխնիկական նոր նվաճումների վերաբերյալ (առանձին պայմանագրերով): Կողմերը կազմակերպում են համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում, մասնակցում են համատեղ միջազգային նախագծերին և ծրագրերին:

 

Հոդված 6

 

Կողմերը որոնում են համատեղ նախագծերի ֆինանսավորման աղբյուրներ միջազգային տարբեր հիմնադրամներից:

Սույն Համաձայնագրով նախատեսված համատեղ գործողությունները կատարվում են համապատասխան անձնակազմի և ֆինանսավորման առկայությամբ: Կողմերը յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ պետք է գրավոր համաձայնեցնեն ֆինանսավորման աղբյուրները:

Համատեղ աշխատանքների ֆինանսավորումը յուրաքանչյուր կոնկրետ նախագծի համար իրականացվում է Կողմերի պայմանավորվածությամբ: Միջազգային ուղևորությունների ծախսերը մեկնելու և վերադառնալու համար, որպես կանոն, կատարում է ուղարկող Կողմը՝ բացառությամբ հատուկ, նախապես պայմանավորված դեպքերի: Այցելության ծրագրի համաձայն՝ ընդունող Կողմը կատարում է կեցության, սննդի և երկրի ներսում ուղևորությունների ծախսերը:

 

Հոդված 7

 

Համատեղ աշխատանքների իրականացումից ստացված արդյունքները հանդիսանում են Կողմերի սեփականությունը և կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն Կողմերի համաձայնության դեպքում:

 

 Հոդված 8

 

Սույն Համաձայնագրում յուրաքանչյուր Կողմի նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ՝ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին երկրորդ ծանուցումը դիվանագիտական ուղիով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի  գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, մինչև Կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության  մասին:    

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ընթացքում սկսված, բայց դեռևս չավարտված ծրագրերի իրականացման վրա:

 

Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի նոյեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանաչյուրը՝ հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում Կողմերը կդիմեն ռուսերեն տեքստին:

 

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 4-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան