Գլխավոր տեղեկություն
Номер
N 1367-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2009-03.12.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.1360
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2009
Дата вступления в силу
19.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1367-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 62-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և նմուշը` համաձայն N 1 հավելվածի.

2) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆՄՈՒՇԻ

 

1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը (այսուհետ` ժամանակավոր ապաստանի վկայական) 88 x 125 մմ չափսի և 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:

2. Ժամանակավոր ապաստանի վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

3. Ժամանակավոր ապաստանի վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, զինանշանի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ շապիկի ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

4. Ժամանակավոր ապաստանի վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

5. Ժամանակավոր ապաստանի վկայականի 1-ին էջի ձախ մասում «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:

6. Ժամանակավոր ապաստանի վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8, 9, 10, 11 և 12-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

7. Ժամանակավոր ապաստանի վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

8. Ժամանակավոր ապաստանի վկայականներն ունեն մեկ սերիա: Սերիան նշագրվում է հայերեն «ԺԱ» գլխատառերով: Վկայականների համարակալումն սկսվում է 000001 թվանշանով:

9. Ժամանակավոր ապաստանի վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:

10. Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի կնիքով:

11. Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՎԿԱՅԱԿԱՆԸ

ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

նոյեմբերի 26-ի N 1367-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակվում է միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:

3. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականն իր անձը հաստատող փաստաթուղթը կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակելու համար` ժամանակավոր պաշտպանություն ստանալու օրվանից մեկ տարի հետո լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում.

2) փոխանակման ենթակա փաստաթուղթը.

3) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

4. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը փոխանակվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով, եթե փախստականին տրամադրված ժամանակավոր պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի դադարեցվել:

5. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթը փոխանակվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով` դիմումն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.2023, N 1864-Ն 28.10.2023, N 1367-Ն
05.10.2023, N 1686-Ն 16.10.2023, N 1367-Ն
10.11.2011, N 1578-Ն 03.12.2011, N 1367-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան