ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 831-Ա
Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին 2009 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Կապի տարածաշրջանային համագործակցության Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը, «Միավորենք ԱՊՀ տարածքը» բարձրաստիճան աշխատանքային խմբի նախապատրաստական հանդիպմանը և Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային համագործակցության համակարգման հարցերով հանձնաժողովի 21-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Վ. Մարությանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Մարությանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|