Գլխավոր տեղեկություն
Номер
N 814-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2009
Дата вступления в силу
30.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2009 թվականի N 814-Ա

 

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2009 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ` «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների կոմիտեի ոչ անդամ պետությունների միջկառավարական չորրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

2. Ա. Սամուելյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Սամուելյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 29

Երևան