ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 792-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱՐՈՍԼԱՎԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի սեպտեմբերի24-25-ը Յարոսլավլ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն N 1, և 2009 թվականի սեպտեմբերի23-26-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Աբրահամյանինը, Գ. Բարսեղյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Դավթյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը, Ն. Մաթոսյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Ն. Երիցյանինը, Գ. Խաչատրյանինը, Վ. Տերտերյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Ավետիսյանինը, Դ. Մուրադյանինը, Ռ. Ալավերդյանինը, Ս. Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Գ. Քոչարյանի, Վ. Բադալյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Սարգսյանի, Ն. Սարգսյանի և Ս. Մկրտչյանի՝ Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը (Մոսկվայում՝ մեկ գիշերավարձ և մեկ օրապահիկ ու Յարոսլավլում՝ երկու գիշերավարձ և երկու օրապահիկ), ինչպես նաև ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
5. Ընդունել ի գիտություն, որ Գ. Ղոնջեյանի, Կ. Կարապետյանի, Է. Ներսիսյանի, Կ. Ասոյանի, Ա. Խաչատրյանի և Ո. Մամիկոնյանի՝ Յարոսլավլ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Երևան- Յարոսլավլ, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Յարոսլավլ-Երևան երթուղիներով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին նշված չվերթի կազմակերպման հարցում։
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Յարոսլավլ մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 23-ի N 792-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-25-Ը ՅԱՐՈՍԼԱՎԼ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի հայկական մասի նախագահ) |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Տ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Գ. Խաչատրյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Դ. Մուրադյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Գ. Ղոնջեյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Խ. Ավալյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք) |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ |
Կ. Կարապետյան |
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Աբրահամյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար) |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Դավթյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի օպերատոր |
Հ. Բաբայան |
- ՀՀ վարչապետի լուսանկարիչ |
Ո. Մամիկոնյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի թղթակից (գտնվում է Մոսկվայում) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 23-ի N 792-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-26-Ը ՅԱՐՈՍԼԱՎԼ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ |
Վ. Բադալյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ |
Ն. Սարգսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ |
Ն. Մաթոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության 2-րդ քարտուղար |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ-ի վարչության փորձագետ |
Է. Ներսիսյան |
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտահանման և ներմուծման գործառույթների և արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Կ. Ասոյան |
- ՌԴ-ում ՀՀ-ի առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ, գտնվում է Մոսկվայում) |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանում «Սիտրոնիքս» բաց բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |