Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2009.12.04/2(2) Հոդ.6
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
18.11.2009
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
18.11.2009
Дата вступления в силу
14.12.2009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

18 նոյեմբերի 2009 թ.

N 39-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշմամբ ընդունված կանոնակարգի (այսուհետ` կանոնակարգ) 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը».

2) կանոնակարգի 2-րդ հոդվածի 2-րդ մասը «հիմնվում է» բառից հետո լրացնել «քաղաքական» բառով, իսկ «բազմակարծություն» բառից հետո` «իրավահավասարության և օրինականության» բառերով.

3) կանոնակարգի 4-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետից հանել «մշտական» բառը, իսկ կետը լրացնել «, առաջադրվել հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում» բառերով.

4) կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը «բացակայությունները» բառից հետո լրացնել «ավագանու նիստերից» բառերով.

5) կանոնակարգի 6-րդ հոդվածի 1-ին մասը և 16-րդ հոդվածի 5-րդ մասը «աշխատակազմի քարտուղարը» բառերից առաջ լրացնել «քաղաքապետարանի» բառով.

6) կանոնակարգի 8-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «դիմումը» բառից հետո լրացնել «անձամբ» բառով.

7) կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի «կոնսուլտացիաներ» բառը փոխարինել «քննարկումներ» բառով.

8) կանոնակարգի 14-րդ հոդվածի 1-ին մասը «նախապատրաստման» բառից հետո լրացնել «մասնագիտական եզրակացություններ և տեղեկանքներ տրամադրելու» բառերով.

9) կանոնակարգի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը «սոցիալական պաշտպանության» բառերից հետո լրացնել «արտաքին կապերի» բառերով.

10) կանոնակարգի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի «ֆինանսավարկային, տնտեսական, առևտրի և ծառայությունների, տրանսպորտի և ճանապարհաշինության հետ կապված հարցերի մշտական հանձնաժողով» բառերը փոխարինել «ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով» բառերով, իսկ «ճանապարհաշինարարություն» բառից հետո լրացնել «, էներգետիկայի և արդյունաբերության» բառերը.

11) կանոնակարգի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը «բնապահպանություն» բառից հետո լրացնել «բազմաբնակարան շենքերի և համատիրությունների» բառերով.

12) կանոնակարգի 14-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Մշտական հանձնաժողովը կարող է իր կազմից ձևավորել աշխատանքային խմբեր` սահմանելով դրանց խնդիրները, գործունեության ժամկետներն ու կարգը և ընտրելով դրանց ղեկավարներին: Աշխատանքային խմբի կազմում հանձնաժողովի անդամներից բացի կարող են ընդգրկվել նաև խմբակցությունների փորձագետները:

Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է մշտական հանձնաժողովի նախագահը:

Իր գործունեության արդյունքների մասին աշխատանքային խումբը սահմանված ժամկետում զեկուցում է մշտական հանձնաժողովի նիստում: Աշխատանքային խմբեր կարող են ստեղծվել նաև մեկից ավելի հանձնաժողովների միջև: Հանձնաժողովները իրենց կազմից ընտրում են համատեղ աշխատանքային խմբի անդամներին, որոնք իրենց կազմից ընտրում են ղեկավար:

Համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում են համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահները:

Աշխատանքային խումբը և (կամ) խմբերը գործում են մշտական հանձնաժողովի (հանձնաժողովների) սահմանած ժամկետում և կարող է (են) լուծարվել վաղաժամկետ` մշտական հանձնաժողովի (հանձնաժողովների) որոշմամբ:».

13) կանոնակարգի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովի նախագահը» բառերով.

14) կանոնակարգի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ավագանին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները և գործունեության կարգը».

15) կանոնակարգի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է ավագանու նիստում:».

16) կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ մասը «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկությունների:» բառերով, իսկ 6-րդ մասը` «դրույթները» բառերից հետո լրացնել «որքանով որ դրանք չեն հակասում սույն հոդվածի դրույթներին» բառերով.

17) կանոնակարգի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մասով.

«5.1. Իր գործունեության արդյունքների մասին քննող հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է ավագանու նիստում:»

18) կանոնակարգի 17-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե հանձնաժողովի անդամների ձայները հավասար են, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:».

19) կանոնակարգի 18-րդ հոդվածի վերնագրում, 2-րդ, 5-րդ և 6-րդ մասերում «հանձնաժողովներ» բառից առաջ լրացնել «մշտական» բառը, իսկ 1-ին մասը` «հավասար է» բառից հետո լրացնել «ավագանու անդամների» բառերով.

20) կանոնակարգի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերով.

«4. Մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի պաշտոններում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն կանոնակարգի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

 5. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե`

ա) օրենքով սահմանված կարգով դադարել են նրա` որպես ավագանու անդամի լիազորությունները.

բ) նա սահմանված կարգով դուրս է եկել մշտական հանձնաժողովի նախագահի և տեղակալի պաշտոններում իր թեկնածությունն առաջադրած խմբակցությունից.

գ) նա տվել է հրաժարական սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

6. Մշտական հանձնաժողովի նախագահը և տեղակալը հրաժարականի մասին դիմումը պաշտոնապես ներկայացնում են Երևանի քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:

7. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի և (կամ) տեղակալի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:

8. Հանձնաժողովի նախագահը`

ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

դ) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը, այդ թվում` փորձագետների.

ե) ներկայացնում է հանձնաժողովը և համակարգում հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների և Աշխատակազմի հետ.

զ) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը և հանձնաժողովին իրազեկում դրանց կատարման ընթացքի մասին։

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:».

21) կանոնակարգի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «3-օրյա» թիվ և բառը փոխարինել «եռօրյա» բառով.

22) կանոնակարգի 25-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հերթական նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ նիստ գումարելու (հրավիրելու) միջոցով:».

23) կանոնակարգի 29-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատակազմի քարտուղարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ավագանու խմբակցություններից մեկական փորձագետները» բառերը.

24) կանոնակարգի 31-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Չգրանցված ավագանին գրանցվում է իր խնդրանքով` դիմելով հաշվիչ հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին».

25) կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ:».

26) կանոնակարգի 37-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը լրացնել «, ինչպես նաև առանձին նախագծեր` երկրորդ ընթերցմամբ» բառերով.

27) կանոնակարգի 41-րդ հոդվածի 4-րդ մասի «24 ժամվա» թիվը և բառը փոխարինել «երեք օրվա ընթացքում» բառերով.

28) կանոնակարգի 41-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Երևանի բյուջեն ընդունվում է սույն կանոնակարգի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով: Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան