Գլխավոր տեղեկություն
Номер
N 1036-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.23/47(713) Հոդ.1076
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2009
Дата вступления в силу
03.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1036-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերը կանոնակարգելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնատար անձանց այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա:

3. Սահմանել, որ պետական կառավարման մարմինների ղեկավարները պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն ժամանումից առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն են ներկայացնում պաշտոնական ընդունելությունների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

1.

Հյուրանոցային ծախս (օրական)

Փոխհատուցվում է մինչև 4-աստղանի հյուրանոցի գործող սակագներով։

2.

Պատվիրակության անդամի սննդի հետ կապված ծախս (օրական)

մեկ անձի համար` մինչև 8000.0 դրամ

3.

Պաշտոնական ճաշի հետ կապված ծախս

մեկ անձի համար` մինչև 12500.0 դրամ

4.

Սուրճի ընդմիջման հետ կապված ծախս

մեկ անձի համար` մինչև 1500.0 դրամ

5.

Դահլիճի վարձակալությունն իրականացվում է ըստ անհրաժեշտության

Փոխհատուցվում է մինչև 4-աստղանի հյուրանոցի գործող սակագներով։

6.

Հատկացվող տրանսպորտային միջոցների թիվը որոշվում է` ելնելով պատվիրակության անդամների թվից`

1) պատվիրակության ղեկավարի համար՝ մեկ մարդատար ավտոմեքենա

2) պատվիրակության անդամների համար` մինչև 10 անդամ ունեցող պատվիրակության դեպքում յուրաքանչյուր 3 անձի համար` մեկ մարդատար ավտոմեքենա

3) 10-ից ավելի անդամներ ունեցող պատվիրակության դեպքում՝ ավտոբուս (ուղևորատարությունից ելնելով)

Փոխհատուցվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան։

7.

Թարգմանչական ծառայությունների վճար` մեկ թարգմանչի համար: 5-ից ավելի անդամներ ունեցող պատվիրակության դեպքում` թարգմանիչների (ուղեկցող անձանց) թիվը պետք է որոշվի պատվիրակության 5-ից ոչ ավելի անդամների համար` մեկ թարգմանչի (ուղեկցողի) հաշվով

մեկ ժամվա համար`
- սովորական թարգմանություն` մինչև 5000.0 դրամ
- համաժամանակյա թարգմանություն` մինչև 22000.0 հազ. դրամ

8.

Հուշանվերներ` հայկական խորհրդանիշով

ղեկավարի համար` մինչև 20000.0 դրամ, պատվիրակության մյուս անդամների համար` մինչև 10000.0 դրամ

9.

Մշակութային միջոցառումներ

մեկ անձի համար` մինչև 2000.0 դրամ

10.

Գրասենյակային և այլ ծախսեր

մեկ անձի համար` մինչև 3000.0 դրամ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան