ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2018 թվականի N 519-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վաղաշենի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիսանի համայնքների վարչական տարածքներում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, համայնքների ավագանիների որոշումների հիման վրա նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագրեր, սահմանելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացման ծախսերն իրականացվելու են համայնքների, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻՍԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
NN |
Գույքի պետական գրանցման վկայականի համարը |
Գույքի անվանումը |
Գտնվելու վայրը |
Հողամասի |
Ավագանու որոշման համարը |
1. |
N 27092017-07-0070 |
վարչական շենքի զբաղեցրած հողատարածք |
ՀՀ Կոտայքի մարզ, |
1.25 |
2018 թվականի փետրվարի 21-ի |
2. |
N 347390 |
վարչական շենքի |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, |
0,1463 |
2018 թվականի փետրվարի 7-ի |
3. |
N 0101968 |
գրասենյակի շենքի |
ՀՀ Շիրակի մարզ, |
0,0827 |
2018 թվականի մարտի 30-ի N 6-Ա |
4. |
N 0258055 |
անասնաբուժարանի |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
0,56 |
2018 թվականի փետրվարի 28-ի |
5. |
N 0229631 |
անասնաբուժական սպասարկման շենքի |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. |
0,5 |
2018 թվականի փետրվարի 16-ի |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.07.2020, N 1285-Ա | 04.08.2020, N 519-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|