Գլխավոր տեղեկություն
Номер
N 1065-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1095
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2009
Дата вступления в силу
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1065-Ն

 

ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2002 թվականի մայիսի 30-ի «ԱՊՀ մարմիններում ԱՊՀ մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչների կեցության և գործունեության ծախսերի ֆինանսավորման կարգի մասին» որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 120 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոնային դրույքաչափին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին.

2) ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պահպանման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով «Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում» ծրագրի գծով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան