Գլխավոր տեղեկություն
Номер
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.23/47(713) Հոդ.1073
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2009
Дата вступления в силу
03.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1033-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1913-Ն ԵՎ N 1916-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման «ա», «դ», «ե» և «զ» կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 1913-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և հավելվածը.

2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1916-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և հավելվածը.

2) որոշման 6-րդ կետը «գ» բառից հետո լրացնել «դ»,» բառով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները հաստատելու մասին» N 778 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան