Գլխավոր տեղեկություն
Номер
N 314-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.475
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.03.2007
Дата вступления в силу
11.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2007 թվականի N 314-Ն

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 31.01.08 N 330-Ն)

Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 31.01.08 N 330-Ն)

Ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում, շենքերի գազաֆիկացվող կամ գազաֆիկացված տարածքների ներանցնող մասում տեղադրել այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույր: Նման սարքեր տեղադրել նաև բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է ներքին գազատարների և (կամ) գազահաշվիչ հանգույցների հավաքակցում: Բաժանորդի ցանկությամբ` իր միջոցներով, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կարող են տեղադրվել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ ազդանշանային սարքեր և համակարգեր:

Այդ նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» N 2024-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «ավտոմատ սարքավորում» բառերից հետո, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 129-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի «ա» ենթակետը «ինքնաշխատ սարքավորում» բառերից հետո լրացնել «, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով» բառերով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման հավելվածի 4-րդ բաժնի 91-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Գազատարի` բնակարանի ներանցնող մասում տեղադրվում է վթարային անջատիչ կափույր` միացված այրվող գազերի ազդանշանային սարքին, եթե բնակարանում տեղադրված գազօգտագործող սարքավորումներն ապահովված չեն գազի հոսքի ավտոմատ անջատիչ սարքով:»:

(1-ին կետը խմբ. 31.01.08 N 330-Ն)

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` գազիֆիկացված բնակարաններում նշված ազդանշանային սարքերը մինչև 2012 թվականի հունվարի 1-ը տեղադրելու համար կազմել և հաստատել ժամանակացույց` առաջնահերթությունը տալով բազմաբնակարան շենքերի գազասպառողներին:

(2-րդ կետը փոփ. 31.01.08 N 330-Ն, 03.09.09 N 998-Ն)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2008 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի N 29-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

(3-րդ կետը խմբ. 31.01.08 N 330-Ն)

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին քննարկել նշված ազդանշանային սարքերի տեղադրումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2008-2011 թվականների ներդրումային ծրագրերում ներառելու հարցը:

(4-րդ կետը խմբ. 31.01.08 N 330-Ն, փոփ. 03.09.09 N 998-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 23
Երևան