ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1286-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԿԱՄ ԱՊԱՑՈՒՑԱԿԱԾ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.2-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաների կողմից հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաները սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը ներառյալ` դրանցում ներառելով նաև տեղեկություններ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն իրենց մոտ հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած և 2009 թվականի հուլիսի 9-ի դրությամբ դեռևս չապացուցակած ռեզիդենտ ընկերությունների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1286-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԿԱՄ ԱՊԱՑՈՒՑԱԿԱԾ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաների կողմից հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու կարգը:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաների վրա:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաները յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը ներառյալ, իրենց մոտ հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` համաձայն սույն հավելվածի ձևի:
4. Եթե ռեզիդենտ ընկերության վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են առաջին անգամ, ապա բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար լրացվում են սույն հավելվածի ձևի աղյուսակի 1-ին, 2-րդ և 5-12-րդ սյունակները, իսկ բաժնետոմսեր ապացուցակած ընկերությունների համար` 3-12-րդ սյունակները:
5. Եթե ռեզիդենտ ընկերության վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ոչ առաջին անգամ, ապա բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար լրացվում են սույն հավելվածի ձևի աղյուսակների 1-ին և 2-րդ սյունակները և այն սյունակները, որտեղ նշվող տվյալները փոփոխվել են, իսկ բաժնետոմսեր ապացուցակած ընկերությունների համար` 3-րդ և 4-րդ սյունակները և այն սյունակները, որտեղ նշվող տվյալները փոփոխվել են:
6. Առաջին անգամ տեղեկություններ ներկայացնելիս` ֆոնդային բորսաները ներկայացնում են առանձին տեղեկություններ 2009 թվականի այն բոլոր եռամսյակների համար, որոնք ներառում են 2009 թվականի հուլիսի 9-ի դրությամբ ցուցակման մեջ գտնվող կամ 2009 թվականի հուլիսի 9-ից հետո ցուցակված յուրաքանչյուր ռեզիդենտ ընկերության կողմից հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման (ապացուցակման) օրը կամ առաջին անգամ հանրությանը պատկանող բաժնետոմսերի առնվազն 20 տոկոս տեսակարար կշիռ ապահովելու ամիսը, կամ առաջին անգամ առնվազն 100 բաժնետեր ապահովելու ամիսը:
7. Աղյուսակի`
1) 7-րդ, 8-րդ և 9-րդ սյունակներում լրացվում են ընթացիկ եռամսյակի` համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ ամիսների վերջին օրվա դրությամբ հանրությանը պատկանող բաժնետոմսերի տեսակարար կշիռներն ընդհանուր բաժնետոմսերի մեջ (տոկոսային արտահայտությամբ).
2) 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներում լրացվում են ընթացիկ եռամսյակի` համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետերերի թիվը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՑՈՒՑԱԿԱԾ ԿԱՄ ԱՊԱՑՈՒՑԱԿԱԾ ՌԵԶԻԴԵՆՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն ____ _ _ | oooooooo |
2. Հաշվետու ժամանակաշրջանը, տեղեկությունները ներկայացնելու ամսաթիվը ______ , __ ___ 20 թ. |
Հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտ ընկերության անվանումը |
Հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ռեզիդենտ ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Հասարակ անվանական բաժնետոմսեր ապացուցակած ռեզիդենտ ընկերության անվանումը |
Հասարակ անվանական բաժնետոմսեր ապացուցակած ռեզիդենտ ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Հասարակ անվանական բաժնետոմսերը ցուցակելու օրը |
Հասարակ անվանական բաժնետոմսերն |
Հանրությանը պատկանող բաժնետոմսերի տեսակարար կշիռն ընդհանուր բաժնետոմսերի մեջ (տոկոս) |
Բաժնետերերի թիվը | ||||
1-ին |
2-րդ |
3-րդ |
1-ին ամիս |
2-րդ ամիս |
3-րդ ամիս | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ֆոնդային բորսայի գործադիր մարմնի ղեկավար |
___________________ |
___________________ |