Գլխավոր տեղեկություն
Номер
N 1016-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.12.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
05.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2009 թվականի N 1016-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ, Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԵՎ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գ. Մաթևոսյանին 2009 թվականի դեկտեմբերի 13-14-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակում կազմակերպության ղեկավարության հետ Հայաստանի Հանրապետությունում գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը քննարկելու, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետական հիմնարկի տնօրեն Գ. Մաթևոսյանին գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի կենտրոնական գրասենյակում կազմակերպության ղեկավարության հետ 4-րդ ծրագրի մանրամասները քննարկելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Գ. Մաթևոսյանի` Հռոմ և Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Գ. Մաթևոսյանի` Հռոմ և Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հռոմ և Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան