Գլխավոր տեղեկություն
Номер
N 582-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
13.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.07.2009
Дата вступления в силу
14.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2009 թվականի N 582-Ա

 

Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հուլիսի 13-ի N 582-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
   
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
   
Դ. Մուրադյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
   
Ա. Երիցյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
   
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
Ա. Իսաբեկյան - Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր
   
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
   
Վ. Սեդրակյան - որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան