Գլխավոր տեղեկություն
Номер
N 895-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.971
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2009
Дата вступления в силу
20.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 895-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Հայաստանի Հանրապետությունից դեղերի և (կամ) դեղանյութերի արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ: Դիմորդի ցանկությամբ` այն տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` համաձայն սույն կարգի:».

2) 37-րդ կետից հանել «աշխատանքային» բառը.

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

«24.1. Այն ապրանքները, որոնք ներմուծվում են ոչ դեղագործական նպատակներով, ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման: Այս դեպքում ներմուծողը մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարում է «Ներմուծվում են ոչ դեղագործական նպատակներով» գրառումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան