Գլխավոր տեղեկություն
Номер
N 924-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2009-25.02.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.08.2009
Дата вступления в силу
16.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 924-Ա

 

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի «ա» և 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է..

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Աբովյան 27 հասցեում գտնվող՝ 3436.95 քառ. մետր մակերեսով ու 2327154 հազ. դրամ գնահատված արժեքով շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.13639 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) ներդնել «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում։

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գույքի գնահատված արժեքին համապատասխան չափով ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու եղանակով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին։

4. Ընդունել ի գիտություն, որ գույքի արժեքի որոշման հետ կապված 556367 դրամ վճարը, ինչպես նաև գույքի սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.13639 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին վճարելու է ընկերությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 15
Երևան