Գլխավոր տեղեկություն
Номер
N 1270-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1280
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2009
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.11.2009
Дата вступления в силу
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1270-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1038.1-ին հոդվածի 5-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2009 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 6-ի N 1270-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

__________________

____ __________ 200 թ.

(կնքման վայրը)

 

__________________________________________________________-ը

(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)

 

(այսուհետ` գործընկեր-1), ի դեմս ____________________________________ -ի,

 (ազգանունը, անունը, պաշտոնը)

 

որը գործում է _________________________________________ հիման վրա,

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

մի կողմից, և _________________________________________________ -ը

 (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ

 ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)

 

(այսուհետ` գործընկեր-2), ի դեմս ___________________________________

 

_______________________________________________ -ի, որը գործում է

 (ազգանունը, անունը, պաշտոնը)

 

______________________________________________ հիման վրա, մյուս

 (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

1.1. Սույն պայմանագրով կողմերը պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու գործել համատեղ` շահույթ ստանալու համար` իրականացնելով ____________________________________________________ գործունեությունը:

 (նշել գործունեության տեսակը)

1.2. Կողմերը պարտավորվում են ներդնել հետևյալ ավանդները`

1.2.1. գործընկեր-1-ը որպես ավանդ ներդնում է`

ա. _______________________________________________ ,

բ. _______________________________________________ ,

գ. _______________________________________________ .

1.2.2. գործընկեր-2-ը որպես ավանդ ներդնում է`

ա. _______________________________________________ ,

բ. _______________________________________________ ,

գ. ________________________________________________ :

1.3. Կողմերի համատեղ որոշմամբ ներդրված ավանդների արժեքը կազմում է`

1.3.1. գործընկեր-1-ինը` __________________________________ դրամ.

 (թվերով և բառերով)

 

1.3.2. գործընկեր-2-ինը` __________________________________ դրամ:

 (թվերով և բառերով)

 

1.4. Ներդրված ավանդի դրամական գնահատման չափը` ______________ դրամ։

 (թվերով և բառերով)

 

2. Ընդհանուր գործերը վարելը

2.1. Սույն պայմանագրով իրականացվող գործունեության ընդհանուր գործերը վարում է գործընկեր-...-ը` ________________________________:

 (նշել անձնագրային տվյալները)

2.2. Երրորդ անձանց հետ հարաբերություններում գործընկերների անունից գործարք կնքելու համար գործընկեր-...-ի լիազորությունը հավաստվում է գործընկեր-...-ի կողմից նրան տրված լիազորագրով կամ սույն պայմանագրով:

2.3. Կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը վարում է
գործընկեր-...-ը`________________________________________________:

 (նշել անձնագրային տվյալները)

2.4. Կողմերից յուրաքանչյուրը, անկախ այն բանից, թե լիազորված է վարել սույն պայմանագրով ընդհանուր գործերը, թե` ոչ, իրավունք ունի ծանոթանալու համատեղ գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերին և ստանալու այդ գործունեության մասին ցանկացած այլ տեղեկատվություն:

2.5. Երրորդ անձանց հետ հարաբերություններում կողմերի անունից հանդես գալու իրավունք ունեցող և կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող կողմերը կարող են փոփոխվել` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

3. Ավանդի օգտագործման կարգը և կողմերի ընդհանուր գույքը

3.1. Կողմերի ներդրած ավանդը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը:

3.2. Կողմերի ներդրած ավանդը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ կողմերի և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը:

3.3. Կողմերն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով:

3.4. Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ` մասնակիցների պարտականությունները կատարվում և այդ պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը հատուցվում են համատեղ գործում կողմերի ներդրած ավանդների արժեքին համամասնորեն:

 

4. Շահույթի բաշխման կարգը

4.1. Կողմերի համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է կողմերի սահմանած ժամանակացույցին համապատասխան:

4.2. Կողմերի համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է ընդհանուր գործում կողմերի ներդրած ավանդների արժեքին համամասնորեն:

 

5. Կողմերի պատասխանատվությունն ընդհանուր պարտավորությունների համար

Սույն պայմանագրով կողմերից յուրաքանչյուրն ընդհանուր պայմանագրային պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում իր ամբողջ գույքով` ընդհանուր գործում իր ներդրած ավանդի արժեքին համամասնորեն:

 

6. Բաժնեմասերի ստացման կարգը

6.1. Կողմերն իրավունք ունեն ազատ տնօրինելու ընդհանուր բաժնային սեփականությունում իրենց պատկանող բաժնեմասը` մյուս կողմի` այդ բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի պահպանման պայմանով:

6.2. Բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի կիրառման կարգը որոշվում է գործող օրենսդրությամբ:

 

7. Պայմանագրի գործողության ժամկետը և լուծելու կարգը

7.1. Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից: Պայմանագրից բխող` անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից, իսկ պարզ, գրավոր ձևով կնքված պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է ___________________:

7.2. Սույն պայմանագրից հրաժարվելու ցանկություն ունեցող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին (կողմերին)` հրաժարվելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:

7.3. Պայմանագիրը լուծելու մասին հայտարարությունն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում կողմերը պետք է ընդհանուր բաժնային սեփականություն համարվող գույքից առանձնացնեն պայմանագրից հրաժարվել ցանկացող կողմի բաժնեմասը և տրամադրեն նրան:

7.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն պայմանագրի գործողությունը չի դադարում` բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև այն դեպքերի, երբ սույն պայմանագրի կողմ է մնում միայն մեկ մասնակիցը: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:

 

8. Այլ պայմաններ

Սույն պայմանագիրը կնքված է ___________ լեզվով, ________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

9. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Գործընկեր-1

 Գործընկեր-2

______________________

______________________

(գտնվելու վայրը)

 (գտնվելու վայրը)

______________________

______________________

(բանկային վավերապայմանները)

(բանկային վավերապայմանները)

______________________

______________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

   

 Կ.Տ.

 Կ.Տ.

 

Եթե պայմանագրի մասնակից կողմը քաղաքացի է կամ անհատ ձեռնարկատեր, ապա` _________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը, բնակության

____________________________________________________________ :

 և հաշվառման վայրերը, անձնագրի սերիան, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել)

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ
Գ. Գագյան