Գլխավոր տեղեկություն
Номер
N 964-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.08.2009-18.02.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2009
Дата вступления в силу
26.08.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 964-Ա

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի շրջանակներում Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (Մ1) Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի շինարարության նախագծահաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 18500000 դրամ` նշված գումարը 2009 թվականի ընթացքում վերադարձնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Ասիական զարգացման բանկից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ստանալուց հետո ապահովել նշված գումարը Հայաստանի Հանրապետութան կառավարության պահուստային ֆոնդ վերադարձը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 25

Երևան