Գլխավոր տեղեկություն
Номер
N 1302-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.11.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.2009
Дата вступления в силу
21.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 1302-Ա

 

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Տեղեկատվության միջպետական փոխանակման կազմակերպման և հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների տվյալների ազգային բազայի ձևավորմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 20
Երևան