Գլխավոր տեղեկություն
Номер
N 965-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.02/44(710) Հոդ.1021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.08.2009
Дата вступления в силу
03.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2009 թվականի N 965-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների իրականացման կարգը հաստատելու մասին» N 497-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնելու ցանկություն ունեցող ընտանեկան բժիշկը պետք է հավաքագրի և համապատասխան ձևով գրանցի առնվազն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակով սպասարկվող բնակչություն: Ընդ որում, ընտանեկան բժշկի անհատական պրակտիկա իրականացնող բժիշկը գործունեության առաջին վեց ամսում կարող է հավաքագրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն թույլատրելի թվաքանակի կեսը` հաջորդ մեկ տարում թույլատրելի նվազագույն թվաքանակը հավաքագրելու պայմանով: Առաջին վեց ամսվա ընթացքում հավաքագրված բնակչության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` մինչև 18 տարեկան և 18 ու ավելի բարձր տարիք ունեցող բնակիչների թվի համամասնությունը կարող է չպահպանվել:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. օգոստոսի 25

Երևան