ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2009 թվականի N 711-Ա
ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Բարսեղյանին՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ մասնակցելու ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի նստաշրջաններին և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերի աշխատանքներին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Բարսեղյանին 2009 թվականի սեպտեմբերի 13-19-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 2-րդ աշխատանքային խմբի (Արբիտրաժ և համաձայնեցման ընթացակարգ) 51-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
3. Տ. Բարսեղյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Տ. Բարսեղյանի՝ Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Բարսեղյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 24 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.09.2010, N 704-Ա | 03.09.2010, N 711-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|