Գլխավոր տեղեկություն
Номер
N 719-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.08.2009
Дата вступления в силу
28.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 719-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետությունում նշվելիք տոների և տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 27-ի N 719-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Կարապետյան       

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Գ. Պողոսյան

- ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն

   

Ա. Էդոյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

   

Կ. Խտրյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ

   

Կ. Վարդանյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի ու ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ

   

Արտակ վարդապետ
Տիգրանյան

- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վանօրեից տեսուչ (համաձայնությամբ)

   

Ա. Ջալյան

- «Ազգաբանական հետազոտական հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Հ. Խառատյան           

- ազգագրագետ (համաձայնությամբ)

   

Գ. Ստեփանյան

- ազգագրագետ (համաձայնությամբ)

   

Ա. Փահլևանյան

- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտական աշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ)

   

Ա. Սահակյան

- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան