Գլխավոր տեղեկություն
Номер
N 2126-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.109
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.2003
Дата вступления в силу
30.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 հունվարի 2003 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2126-Ն


ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 444 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի պետական հանրակրթական համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետը խմբ. 29.12.05 N 2333-Ն, ուժը կորցրել է 23.07.09 N 912-Ն)

2. Սահմանել, որ`

ա) Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների կառավարման խորհուրդները կազմված են 8 անդամից: Երևանի քաղաքապետին վերապահված խորհրդի 3 անդամին առաջադրում է քաղաքապետը.

բ) Երևանի քաղաքապետի կողմից առաջադրված անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմերում.

գ) Երևանի քաղաքապետարանի ենթակայության` կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցած հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդները ձևավորվում և գործադիր մարմինների տնօրեններն ընտրվում ու պաշտոնի են նշանակվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն։

(2-րդ կետը խմբ. 29.12.05 N 2333-Ն, խմբ., փոփ. 23.07.09 N 912-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ժամանակացույցում՝

ա) «Նոր Նորքի թաղային համայնք 2004 թվական» բառերը փոխարինել «Նոր Նորքի թաղային համայնք 2003 թվական» բառերով,

բ) «Շենգավիթի թաղային համայնք 2004 թվական» բառերը փոխարինել «Շենգավիթի թաղային համայնք 2003 թվական» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 28
      Երևան