ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2009 թվականի N 72-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Թափոնների կառավարումը Երևանում» ծրագրի իրականացման աշխատանքների մասին հաշվետվությունների ընդունման, դրանց արդյունքների քննարկման և վերջնական փուլում աշխատանքների կատարման հայտերը ներկայացնելու գործընթացին աջակցելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ծրագրի իրականացման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 6 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. փետրվարի 6-ի N 72-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) |
Ա. Պետրոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հ. Դարբինյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Ս. Պապյան | - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Բախշյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ն. Առուստամյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մովսիսյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական |
Կ. Աթոյան | - ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական |
Հ. Միրզոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության պետ |
(Հավելվածը խմբ. 04.08.09 N 659-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |