ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2009 թվականի N 864-Ա
ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 161-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համահայկական գիտական և մասնագիտական ներուժի համախմբման, գնահատման, համագործակցության հնարավորությունների զարգացման, Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում համահայկական մասնագիտական ընկերակցությունների և հանձնախմբերի ստեղծման նպատակով 2009 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել ու անցկացնել Հայաստանի և օտարերկրյա պետությունների` ազգությամբ հայ իրավաբանների և բանկիրների համաժողովներ:
2. Հաստատել իրավաբանների և բանկիրների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` համակարգել իրավաբանների և բանկիրների առաջին համահայկական համաժողովների կազմակերպման և անցկացման հետ կապված աշխատանքները և ապահովել դրանց իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
(150 մարդ)
NN Ծառայությունները Գումարը 1. Դահլիճի վարձակալություն` սարքավորումներով (2 օրվա համար) 635000 2. Տպագրական աշխատանքներ (ծրագրեր, մասնակիցների ցուցակ, նյութեր, հրավիրատոմս, պաստառներ) 340000 3. Աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ (անվանական թղթապանակ, գրիչ, նոթատետր, անվանաքարտ) 375000 4. Հյուրասիրություններ, սուրճի ընդմիջումներ (2 օր, յուրաքանչյուր օրը` 2 անգամ, 150 մարդու համար) 675000 5. Տրանսպորտային ծառայություններ 170000 6. Ծառայությունների վճարներ 155000 Ընդամենը 2350000
ը/կ
(դրամ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ
(150 մարդ)
NN |
Ծառայությունները |
Գումարը |
1. |
Դահլիճի վարձակալություն` սարքավորումներով (2 օրվա համար) |
635000 |
2. |
Տպագրական աշխատանքներ (ծրագրեր, մասնակիցների ցուցակ, նյութեր, հրավիրատոմս, պաստառներ) |
340000 |
3. |
Աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ (անվանական թղթապանակ, գրիչ, նոթատետր, անվանաքարտ) |
375000 |
4. |
Հյուրասիրություններ, սուրճի ընդմիջումներ (2 օր, յուրաքանչյուր օրը` 2 անգամ, 150 մարդու համար) |
675000 |
5. |
Տրանսպորտային ծառայություններ |
170000 |
6. |
Ծառայությունների վճարներ |
155000 |
Ընդամենը |
2350000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.10.2009, N 1212-Ա | 29.10.2009, N 864-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|