ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2009 թվականի N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՈՐԾՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով, 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ կետերով` «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ընկերության ունեցած գույքին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և սահմանել այն 250000.0 հազ. դրամ:
2. Սահմանել բաժնետոմսերի թիվը` 10 սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 25000.0 հազ. դրամ անվանական արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության գրանցման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 10 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|