ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2009 թվականի N 1193-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «ապահովում է մասնավորեցվող ընկերության բաժնետոմսերի ռեեստրի վարման հանձնումը արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կենտրոնացված կարգով վարելու իրավասություն ունեցող կազմակերպությանը, եթե ընկերության ռեեստրը չի վարվում վերջինիս կողմից, որից հետո» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. հոկտեմբերի 26 Երևան
վարչապետՏ. Սարգսյան