Գլխավոր տեղեկություն
Номер
N 921-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.11.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2009
Дата вступления в силу
04.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2009 թվականի N 921-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 550-Ն որոշման`

1. Հաստատել`

1) Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող մարմինների կառուցվածքը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող մարմինների գործունեության կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2009 թ.

նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Ներմուծեք նկարագրությունը_514

ԽՀԱԱՀ` խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր

ԵՄ ԽԹ` Եվրամիության խորհրդատվական թիմ

ՀԵՏԻԽԿ` Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոն

ՀԲ` Համաշխարհային բանկ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2009 թ.

նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստան-Եվրամիություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) բանակցային գործընթացն ապահովվում է ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների միջոցով:

2. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

3. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնակարգին համապատասխան:

 

II. ԽՀԱԱՀ-Ի ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների նպատակներն են`

1) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի իրականացումը.

2) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում առաջադրված նախապայմանների իրականացման ապահովումը:

5. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների խնդիրներն են`

1) ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների կառուցվածքում ըդգրկված պետական կառավարման մարմինների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների միջև ակտիվ համագործակցության և մեկ միասնական բանակցային որոշման մշակման ապահովումը.

2) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, ամփոփման, վերլուծման և բանակցային փաթեթի պատրաստման ապահովումը:

 

III. ԽՀԱԱՀ-Ի ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովող մարմինների կառուցվածքում ներգրավված են`

1) ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգողը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, որն իրականացնում է Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի քաղաքական համակարգումը, ինչպես նաև ղեկավարում է ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովին.

2) ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովը` միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման N 3 հավելվածում ներկայացված գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորվել բանակցային թիմ` ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի գլխավորությամբ բանակցություններ իրականացնելու համար.

3) ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, որն իրականացնում է ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացը և պատասխանատու է բանակցային օրակարգի ձևավորման, բանակցությունների իրականացման համար, ինչպես նաև բանակցություններից առաջ Հայաստանի Հանրապետության միասնական դիրքորոշման և բանակցություններից հետո տեղի ունեցած զարգացումները ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար.

4) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության պետը, որն իրականացնում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում տեխնիկական համակարգումը, կազմակերպում է ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի աշխատանքները, ապահովում կապը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի հետ, ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի հետ մասնակցում է բանակցային գործընթացին, կազմակերպում բանակցային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, մասնակցում է ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի համակարգման աշխատանքներին, ներկայացնում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները.

5) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության կազմում գործող բաժին, որն աջակցում է ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին, պատրաստում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի փաստաթղթերը, կազմում նիստերի արձանագրությունները, ապահովում կապը ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի միջև, համագործակցում ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, պատրաստում ԽՀԱԱՀ-ի լուսաբանման վերաբերյալ նյութերը.

6) ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը` որոնք ստեղծվում են ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը մշակում են ոլորտային գործողությունների ծրագրեր, պատասխանատու են բանակցությունների ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու, տեղեկատվություն հավաքագրելու, մասնագիտական քննարկումներ կազմակերպելու և եզրակացություններ ներկայացնելու համար: ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերից յուրաքանչյուրն ունի ղեկավար, որը կարող է լինել համապատասխան ոլորտի ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի անդամը կամ այդ ոլորտի համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը կամ նրա տեղակալը.

7) ԽՀԱԱՀ-ի իրավախորհրդատուն` երկու իրավախորհրդատուները, ովքեր ապահովում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում իրավական փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների տրամադրումը, համադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Եվրամիությունում գործող օրենսդրության հետ, ներկայացնում են իրավական եզրակացություն, մշակում ԽՀԱԱՀ-ի դրույթները.

8) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական աջակցություն, թարգմանչական կենտրոնը` ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում ստեղծված տեխնիկական աջակցության բաժինը և թարգմանչական կենտրոնը, որոնք իրականացնում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում բոլոր անհրաժեշտ տեխնիկական բնույթի օժանդակության աշխատանքները, մասնավորապես, քննարկումների համար դահլիճների վարձակալումը, ինտերնետային էջի պատրաստումը և պարբերական թարմացումը, իսկ թարգմանչական կենտրոնն ապահովում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունը.

9) ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքը` Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են և օժանդակում են Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացներին, իրականացնում են ոլորտային ուսումնասիրություններ, կազմակերպում քննարկումներ, անհրաժեշտության դեպքում մասնակցում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին` դիտորդի կարգավիճակով.

10) ԽՀԱԱՀ-ի քաղաքացիական հասարակությունը, ՀԿ-ն` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են և օժանդակում են Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի շրջանակներում իրականացվող գործընթացներին, իրականացնում են ոլորտային ուսումնասիրություններ, կազմակերպում քննարկումներ, անհրաժեշտության դեպքում մասնակցում ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին` դիտորդի կարգավիճակով:

7. ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգողը

1) ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նախագահը (այսուհետ` նախագահ) ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգողն է.

2) նախագահն իրականացնում է Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի քաղաքական համակարգումը.

3) նախագահը հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.

4) նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին առնվազն տարեկան երկու անգամ զեկուցում է հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:

8. ԽՀԱԱՀ-ի միջգերատեսչական հանձնաժողովը

1) հանձնաժողովի անդամները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման N 3 հավելվածում ներկայացված նախարարությունների և գերատեսչությունների` նախարարների և ղեկավարների տեղակալներն են.

2) հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստերը հանձնաժողովը գումարում է նախագահի կամ ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ.

3) հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անձամբ.

4) նախագահի բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նիստը վարում է ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է.

5) հանձնաժողովի նիստի օրակարգն առաքվում է հանձնաժողովի անդամներին և հրավիրված անձանց` հանձնաժողովի նիստից առնվազն 5 աշխատանքային օր (արտահերթ նիստի դեպքում` 3 աշխատանքային օր) առաջ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավասու է հանձնաժողովի նիստից առնվազն 20 աշխատանքային օր առաջ ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին ներկայացնելու առաջարկություն` օրակարգում ներառելու համար.

6) հանձնաժողովի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունն ընդգրկվում է նիստի օրակարգում` նախագահի նախաձեռնությամբ:

7) հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ: Հերթական նիստում լսվում են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումները.

8) հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունն ստորագրվում է նիստը վարողի կողմից.

9) հանձնաժողովի որոշումները ենթակա են պարտադիր իրականացման` հանձնաժողովի անդամների կողմից.

10) հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիuտի արձանագրության մեջ.

11) հանձնաժողովի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է հանձնաժողովին անդամակցությունը, և նրա փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նույն պաշտոնն ստանձնած անձը.

12) հանձնաժողովի նիստերին առանց ձայնի իրավունքի կարող են մասնակցել հրավիրված անձինք, մասնավորապես, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչը, ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ.

13) հանձնաժողովի անդամներից, ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի անդամներից անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորվել բանակցային խումբ` ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի գլխավորությամբ բանակցություններ իրականացնելու համար:

9. ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը

1) ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է.

2) Հայաստան-Եվրամիություն ԽՀԱԱՀ-ի շրջանակներում իրականացնում է բանակցությունները.

 3) հանձնաժողովին է ներկայացնում բանակցային փաթեթը.

4) հանձնաժողովին է ներկայացնում բանակցությունների արդյունքները, Եվրամիության կողմից ներկայացված առաջարկությունները և անհրաժեշտ նախապայմանները, որոնց հիման վրա կարող են մշակվել ոլորտային գործողությունների ծրագրեր: Հանձնաժողովի կողմից ստեղծված ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը մշակում են ոլորտային գործողությունների ծրագրերը, որոնք հաստատում է հանձնաժողովը, և դրանք ենթակա են պարտադիր իրականացման.

5) Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչը, ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի համաձայնությամբ, ԽՀԱԱՀ-ի շրջանակներում կարող է վարել բանակցություններ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և նախագահին ու ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողին ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.

6) նախագահին և հանձնաժողովին է ներկայացնում տարեկան հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

10. ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը

1) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության պետն է.

 2) կազմակերպում է տեղեկատվության տրամադրման և ստացման աշխատանքները Եվրոպական հանձնաժողովի համապատասխան ներկայացուցիչների, նախագահի, հանձնաժողովի անդամների, ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչի և ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի ղեկավարների միջև.

3) մասնակցում է բանակցային գործընթացին.

4) կազմակերպում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում բանակցային փաթեթի նախապատրաստման աշխատանքները.

 5) մասնակցում է ոլորտային գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին, համակարգում դրանց իրականացման դիտանցումը և նախագահին ու ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողին ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.

 6) ղեկավարում է ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմի աշխատանքները.

 7) կազմակերպում է ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի տարեկան հաշվետվության պատրաստման աշխատանքները.

 8) կազմակերպում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը.

 9) ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովի որոշումները.

10) աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով համագործակցում է Եվրամիության խորհրդատվական թիմի, Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնի հետ:

11. ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը

1) ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին աջակցող թիմը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչության կազմում գործող բաժինն է.

 2) աջակցում է ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողին և իրականացնում նրա հանձնարարականները.

3) իրականացնում է հանձնաժողովի քարտուղարությունը. նախապատրաստում է հանձնաժողովի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը հանձնաժողովի անդամներին, արձանագրում հանձնաժողովի նիստերը.

4) նախապատրաստում է բանակցային փաթեթը.

5) հանձնաժողովի որոշումները տրամադրում է հանձնաժողովի անդամներին, ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի ղեկավարներին.

6) ապահովում է տեղեկատվության փոխանակումը, հավաքագրումը և տրամադրումը ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի միջև.

7) պատրաստում է ԽՀԱԱՀ-ի լուսաբանման վերաբերյալ նյութերը և մասնակցում ԽՀԱԱՀ-ի մասին իրազեկության բարձրացման աշխատանքներին.

8) համագործակցում է ԽՀԱԱՀ-ի գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կազմակերպում հանդիպում-քննարկումներ ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցողի և ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգողի հետ:

12. ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերը

1) հանձնաժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբեր: ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերի գործունեության կանոնակարգը հաստատում է հանձնաժողովը.

2) ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբի ղեկավար կարող է լինել համապատասխան ոլորտի հանձնաժողովի անդամը կամ այդ ոլորտի համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը կամ նրա տեղակալը.

3) ԽՀԱԱՀ-ի աշխատանքային խմբերն իրականացնում են ոլորտային ուսումնասիրություններ, վերլուծություններ:

13. ԽՀԱԱՀ-ի իրավախորհրդատուն

1) երկու իրավախորհրդատուներն ապահովում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում իրավական փաստաթղթերի վերաբերյալ կարծիքների տրամադրումը և համադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետ.

2) ներկայացնում են իրավական եզրակացություն.

3) մշակում են ԽՀԱԱՀ-ի դրույթները:

14. ԽՀԱԱՀ-ի տեխնիկական աջակցությունը, թարգմանչական կենտրոնը

1) իրականացնում են ԽՀԱԱՀ-ի բանակցային գործընթացի շրջանակներում բոլոր անհրաժեշտ տեխնիկական բնույթի օժանդակության աշխատանքները, մասնավորապես, քննարկումների համար դահլիճների վարձակալումը, ինտերնետային էջի պատրաստումը և պարբերական թարմացումը.

2) թագմանչական կենտրոնն ապահովում է ԽՀԱԱՀ-ի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2009 թ.

նոյեմբերի 3-ի N 921-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ էկոնոմիկայի նախարար

- հանձնաժողովի նախագահ(ԽՀԱԱՀ-ի քաղաքական համակարգող)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

- անդամ, (ԽՀԱԱՀ-ի գլխավոր բանակցող)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

- անդամ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

- անդամ

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

- անդամ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

- անդամ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

- անդամ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ

- անդամ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

- անդամ

ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ

- անդամ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ

- անդամ

«Հայկական զարգացման գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

- անդամ

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն

- անդամ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ

- անդամ

ԽՀԱԱՀ-ի տեխնիկական համակարգող

- անդամ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան