«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել` ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի. բ) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի. գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի. դ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի: (1-ին կետը լրաց. 29.09.01 N 913) 2. Սահմանել, որ` ա) մարտական զենքի, դրա զինամթերքի (ռազմամթերքի), մասերի և պարագաների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8710 (տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները) և 9306 (ռումբեր, նռնակներ, տորպեդներ, ականներ, հրթիռներ և մարտական գործողությունների վարման նմանատիպ միջոցներ և դրանց մասեր, փամփուշտներ, այլ զինամթերք (ռազմամթերք), արկեր և դրանց մասեր, ներառյալ կոտորակը և փամփուշտի խիցերը) ենթախմբերին դասվող ապրանքների (բացառությամբ 9306 29 100 ծածկագրին դասվող ապրանքների), Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով. բ) պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է. գ) «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ: Սույն ենթակետում նշված ավտոմեքենաների վրա տեղադրված վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության ստուգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը: (2-րդ կետը լրաց. 25.03.04 N 427-Ն, 07.03.07 N 373-Ն, 27.12.07 N 1548-Ն) 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ 3. Փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404) (Ցանկը խմբ. 31.03.01 N 265, լրաց. 15.10.09 N 1157-Ն)
1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների 2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ
1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ 2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ
1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող` ստորև նշված նյութերը`
2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 271000340 և 271000360): 3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910): 4. (4-րդ կետն ուժը կորցրել է 07.03.07 N 373-Ն): (Հավելված 4-ը լրաց. 29.09.01 N 913, 12.02.04 N 353-Ն, 03.03.05 N 220-Ն, փոփ. 07.03.07 N 373-Ն)
|