Գլխավոր տեղեկություն
Номер
N 893-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.969
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2009
Дата вступления в силу
20.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 893-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեղրիի մաքսային կետին է հատկացվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սյունիքի մարզի Ագարակի անասնաբուժական և բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետի կառուցման համար նախատեսված տարածքը, որի վրա «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անասնաբուժական և բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետի կառուցման նպատակով իրականացվել են հողային աշխատանքներ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին Մեղրիի մաքսային կետի տարածքում իրականացված հողային աշխատանքների դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2009 թվականի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունների նախահաշվի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ» պետական հիմնարկին հատկացնել 10316.59 հազ. դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան