Գլխավոր տեղեկություն
Номер
N 1231-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.11.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2009
Дата вступления в силу
04.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1231-Ա

 

«ԱՆԱԼԻՏԻԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և 68-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «03. «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կարողությունների զարգացում» ծրագրի (05 բաժին, 06 խումբ, 01 դաս) շրջանակներում ձեռք բերված` անկախ գնահատողի կողմից 10.5 մլն դրամ արժեքով գնահատված «Aanalist-200» մակնիշի սպեկտրոմետրի ներդրումը «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 3
Երևան