Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-160-4
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1182
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.10.2009
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
05.10.2009
Дата вступления в силу
05.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

     

1. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
12.08.2009

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

     

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավոր
Ա. Դավթյան
25.08.2009

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

     

3. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
18.08.2009

Տնտեսական հարցերի
մշտական
հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

     

«ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն

25.09.2009

Ֆինանսավարկային և
բյուջետային
հարցերի մշտական
հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


5 հոկտեմբերի 2009 թվականի,
քաղ. Երևան
Ն-160-4