ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 1024-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և ջրօգտագործման արդյունավետության, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության պայմանների կատարման երաշխիքի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով.
«15. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման դեպքում գործարար ծրագիր` տվյալ գործունեության վերաբերյալ:
16. Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց:
17. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարաձգման մասին հայտերի գնահատման ժամանակ` ջրօգտագործման վայրի տեղական ինքնակառավարման և ջրային համակարգերի պետական կառավարման մարմինների առաջարկությունները ջրօգտագործման թույլտվությամբ օգտագործված ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|