ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2009 թվականի N 849-Ա
«ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի Անտառային փողոցի N 192 տանը հարող տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը` 668,081,737.0 դրամ հաշվեկշռային արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել սույն որոշումից բխող պայմանագրի կնքումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|