Գլխավոր տեղեկություն
Номер
N 845-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.05/39(705) Հոդ.928
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2009
Дата вступления в силу
06.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 845-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման 1-ին կետով հաստատված աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգում`

ա. 2-րդ կետը «հաստատած» բառից հետո լրացնել «(այդ թվում` երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված)» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 7-րդ ենթակետը,

գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված անձանց կողմից, բացի սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերից, դիմումին կից ներկայացվում է նաև երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան (բնակարանի) և դրա դիմաց նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքից չօգտվելու մասին նախկին մշտական բնակավայրի համայնքի ղեկավարի տրված տեղեկանքը:»,

դ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.

«16.1. Եթե հաշվառման մեջ գտնվող քաղաքացու ընտանիքը բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանը նախորդող 1 տարվա ընթացքում լրիվ կազմով փաստացի բնակվում է հանրապետությունից դուրս, ապա ծրագրի շրջանակներում նրան բնակելի տան հատկացման հարցը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների: Նշված քաղաքացիների նկատմամբ բնակելի տան հատկացման հարցն ավելի ուշ ժամկետների փոխադրելու մասին որոշումներն ընդունում է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքը:»,

ե. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում սույն կարգի 20-րդ կետով սահմանված նորմերին համապատասխան տրամադրվող բնակելի տան սենյակների թիվը կարող է ավելանալ մեկ սենյակով` բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառման մեջ գտնվող առանձին ընտանիքների միավորման մասին այդ ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում:»,

զ. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«2008 թվականի դեկտեմբերի 15-ից հետո դիմումներ չեն ընդունվում, և այդ ժամկետում բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով` սահմանված կարգով դիմում չներկայացրած անձանց նկատմամբ աղետի գոտու գյուղական բնակավայրերում բնակելի տների հատկացման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունների կատարումը համարվում է դադարեցված:»,

է. 22-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

«22.1. Սույն կարգի համաձայն հաշվառման վերցված անձինք պահպանում են սույն կարգի 19-րդ կետի համաձայն առաջնահերթության իրավունքը` մինչև բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում իրենց բնակարանային պայմանները բարելավելը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 28

Երևան