Գլխավոր տեղեկություն
Номер
N 1199-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.10.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.10.2009
Дата вступления в силу
27.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1199-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով ճապոնական փոխառության» վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքված պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված` Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցները համարել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված բյուջետային երաշխիք` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման լիցենզիայի տրամադրման համար:

4. Հաշվի առնելով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային մրցույթի արդյունքները` էներգաբլոկի կառուցման աշխատանքների վերջնաժամկետ սահմանել 2010 թվականի ապրիլի 21-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 հոկտեմբերի 15-ի N 1199-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Սիմոնյան

-

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ալավերդյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Գևորգյան

-

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Մ. Ջալալյան

-

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Գիլոյան

-

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Ալբերտյան

-

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ
Ս. Գլեչունց

-

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ
Ղ. Հակոբյան

-

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ համաճարակային տեսչության պետի տեղակալ
Ա. Լալայան

-

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան