ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 741-Ա
«ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին, 64-րդ հոդվածի 2-րդ մասերին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ` ամրագրելով, որ համերգասրահը կրելու է Առնո Բաբաջանյանի անունը.
2) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին.
4) համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ` ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 9 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|