Գլխավոր տեղեկություն
Номер
N 743-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2009
Дата вступления в силу
10.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2009 թվականի N 743-Ա

 

ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 156-րդ հոդվածով և 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման համար քաղաքացիներ` Արսեն Աղվանի Չարխիֆալակյանի, Պետրոս Մնացականի Գասպարյանի, Վլադիսլավ Արտաշեսի Բարսեղյանի, Մարատ Ալբերտի Մովսիսյանի, Սամվել Խաչիկի Հակոբյանի կողմից տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասի դիմաց նշված քաղաքացիների նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) 2009 թվականի երրորդ եռամսյակում տրամադրել` Արսեն Աղվանի Չարխիֆալակյանին` 2634.5 հազ. դրամ, Պետրոս Մնացականի Գասպարյանին` 1362.3 հազ. դրամ, Վլադիսլավ Արտաշեսի Բարսեղյանին` 683.5 հազ. դրամ, Մարատ Ալբերտի Մովսիսյանին` 1444.8 հազ. դրամ, Սամվել Խաչիկի Հակոբյանին` 1750.0 հազ. դրամ անվանական արժեքով գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2010 թվականի առաջին եռամսյակում վճարման ժամկետով:

2) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գանձապետական հասարակ անտոկոս մուրհակների մարումը` 7875.1 հազ. դրամ ընդհանուր գումարով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 9

Երևան