ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հունիսի 2009 թ. |
թիվ 151-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 3 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2009 թվականի մայիսի 27-ի թիվ 22 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Տիգրան Սարգսյանի 2009 թվականի ապրիլի 17-ի, ապրիլի 28-ի և մայիսի 15-ի միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ա/Ձ Տիգրան Սարգսյան փոխանակման կետի թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Էջմիածին, Կնունյանց 1 փակ. թիվ 14 խանութ հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ա/Ձ Տիգրան Սարգսյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության վայր (հասցե` ք. Էջմիածին, Չերնիշևսկու 23) ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|