Գլխավոր տեղեկություն
Номер
N 266-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2009
Дата вступления в силу
01.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2009 թվականի N 266-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 5-րդ կետը և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքները`

1. Հաստատել Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2009 թ.
մարտի 31-ի N 266-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման բովանդակությունը

Միջոցառման իրականացման նպատակով ընդունվելիք փաստաթղթին ներկայացվող պահանջները

Կատարման ժամկետը

Իրականացնող մարմինները

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետության բնակավայրերում աղբահանության և սանիտարական մաքրման հայեցակարգի մշակում և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

Հայեցակարգը պետք է սահմանի ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման պետական միասնական քաղաքականության գերակայությունները, հիմնական սկզբունքները և ուղղությունները, կայուն կառավարման համակարգի հիմքերը։ Հայեցակարգը պետք է առաջարկի համապատասխան ծրագրեր` բնագավառի իրավական, տնտեսական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների համար։

մինչև 2010 թ. փետրվարի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

2.

Աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակում

Սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտի իրավահարաբերությունների` գործունեություն իրականացնող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների հստակեցում, ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այլ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

3.

Ըստ սանիտարական մաքրման աշխատանքների որակին ներկայացվող պահանջների` քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգման մշակում և հաստատում` մակերեսների ճշգրտմամբ

Ելնելով սանիտարական մաքրման որակին ներկայացվող պահանջներից` մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգում` մայրաքաղաքային նշանակության փողոցների և հրապարակների ու համայնքային նշանակության փողոցների և հրապարակների (վերջիններս ըստ բարեկարգվածության աստիճանի դասակարգվում են 1-3-րդ կատեգորիաների)։

մինչև 2009 թ. հոկտեմբերի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

4.

Սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների միասնական նորմատիվների, տեխնոլոգիական և արժեհաշվարկի կարգի մշակում և հաստատում

Հաշվի առնելով Երևան քաղաքի փողոցների և հրապարակների նոր դասակարգումը և դրանց մաքրման որակին ներկայացվող ներկա պահանջները` ուժը կորցրած է ճանաչվում Երքաղսովետի գործկոմի 1988 թ. մարտի 2-ի N 5/54 որոշումը, մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում են Երևան քաղաքի համար սանիտարական մաքրման ձեռքի և մեքենայական աշխատանքների իրականացման` միասնական տեխնոլոգիական կարգը և պարբերականությունը, սպասարկման միասնական նորմաները, սանիտարական մաքրման աշխատողների վարձատրության միասնական դրույքաչափերը, արժեհաշվարկի օրինակելի տարբերակը։

մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

5.

Սանիտարական մաքրման որակի նկատմամբ վերահսկողության համակարգի մշակում և ներդրում

Մշակվում և Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատվում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից քաղաքի փողոցների և հրապարակների սանիտարական վիճակի ամենօրյա հսկողության իրականացման ու մաքրության վիճակի գնահատման կարգը։ Գնահատման սանդղակը և չափանիշները պետք է ներառվեն նույն կարգի մեջ։ Կարգը պետք է պարունակի հայտնաբերված թերությունների վերացման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև պետք է սահմանի մաքրման աշխատանք-ների կատարողականների վճարման վրա սանմաքրման որակի գնահատականի ազդեցության մեխանիզմը և չափերը։

մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

6.

Կենցաղային աղբի կուտակման հաշվարկային նորմաների մշակում

ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն ըստ աղբ գոյացնող օբյեկտների (բնակչություն, առողջապահության, կրթության, առևտրի, հանրային սննդի, մշակույթի, կենցաղսպասարկման և հանրային ոլորտի այլ օբյեկտներ) կենցաղային աղբի կուտակման միասնական հաշվարկային նորմաների մշակման և ընդունման վերաբերյալ։

մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

7.

Բնակչությունից կենցաղային աղբահանության վարձավճարների գանձման միասնական կարգի մշակում

Մշակվում և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում առաջարկություն Երևան քաղաքի բնակիչներից և կենցաղային աղբ գոյացնող օբյեկտներից աղբահանության վարձավճարների չափի, գանձման միասնական կարգի, աղբահանության պայմանագրի ձևի, բնակիչներից և օբյեկտներից վարձավճարի գանձման միասնական մեխանիզմի (կոռուպցիոն ռիսկ չպարունակող) և դրա նկատմամբ վերահսկողության կարգի վերաբերյալ։

մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

8.

Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանության և շինարարական նորմերի մշակում

Նորմաները պետք է սահմանեն հանրապետության բնակավայրերում կենցաղային աղբի կուտակման, հավաքման, տեղափոխման, վերամշակման և տեղադրման բնագավառների օբյեկտների պահպանման, շահագործման, նախագծման և կառուցման պահանջներ։

մինչև 2009 թ. նոյեմբերի 1-ը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

9.

Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքները միասնական օպերատորի (կամ օպերատորների) միջոցով իրականացնելու համար մրցութային փաթեթի նախա-պատրաստում և միջազգային մրցույթի կազմակերպում

Մրցութային պայմաններում պետք է ներառվեն աղբավերաբարձման, տեսակավորման և աղբավերամշակման կայանքների կառուցման, աղբի հավաքման ու կուտակման համար մեքենամեխանիզմների ձեռքբերման, սանմաքրման ու աղբահանության սխեմաների մշակման ու կիրառման վերաբերյալ ներդրումային առաջարկները։ Մրցութային փաթեթը նախապես քննարկվում է ՀՀ վարչապետի մոտ։

մինչև 2010 թ. դեկտեմբերի 1-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

(Հավելվածը փոփ. 12.05.09 N 379-Ա, խմբ. 28.07.09 N 626-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.07.2009, N 626-Ա 29.07.2009, N 266-Ա
12.05.2009, N 379-Ա 13.05.2009, N 266-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան