Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (29.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 09.04.2020
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
29.05.2015
Дата подписания
29.05.2015
Дата вступления в силу
29.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ստորագրելով Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր»)՝ Ռուսաստանի Դաշնությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը համաձայնել են Համաձայնագրի 8-րդ գլխով (Ծառայությունների առևտուր, ներդրումներ և ֆիզիկական անձանց տեղաշարժ) նախատեսված ծառայությունների առևտրի, հիմնադրման, առևտրային ներկայության, գործունեության և ֆիզիկական անձանց տեղաշարժի մասով ստանձնել հանձնառություններ սույն Արձանագրության 1-ին հավելվածին (Համաձայնագրի 8.15 և 8.22 հոդվածներին համապատասխան ԱԱԲՌ բացառությունների ցանկը), 2-րդ հավելվածին (Հատուկ հանձնառությունների ժամանակացույցը՝ համաձայն II բաժնի (Ծառայությունների առևտուր)), 3-րդ հավելվածին (Վերապահումների ցանկը՝ համաձայն III բաժնի (Հիմնադրումը, առևտրային ներկայությունը և գործունեությունը)) և 4-րդ հավելվածին (Հատուկ հանձնառությունների ժամանակացույցը՝ համաձայն IV բաժնի (Ֆիզիկական անձանց տեղաշարժը)) համապատասխան։

Սույն Արձանագրությունը, այդ թվում՝ դրա հավելվածները, Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

Կատարված է Բուրաբայում, 2015 թվականի մայիսի 29-ին, երկու բնօրինակով՝ անգլերենով։

 

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

 

/ստորագրություն/

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կողմից՝

 

/ստորագրություն/

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Հրապարակվել է կայքում 09 ապրիլի 2020 թվական: