ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 806-Ա
«ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» ՀԱՏՈՒԿ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել «Ռիխտեր-Լամբրոն» հատուկ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Ղ. Փարպեցու 22, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց 2-րդ նրբ., N 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 690-Ա որոշմամբ տրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առևտրի և 2003 թվականի հունիսի 5-ի N 689-Ա որոշմամբ տրված թմրամիջոցների արտահանման և ներմուծման գործունեությունների լիցենզիաները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|