Գլխավոր տեղեկություն
Номер
N 125
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.09.2009-06.08.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.05/7(139) Հոդ.188
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2001
Дата вступления в силу
22.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2020

040.0125.22.02.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2001 թվականի N 125
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.09.05 N 2116-Ն, 09.04.09 N 349-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն, 09.04.09 N 349-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը մշակել պետական հիմնարկներին տարածքների տրամադրման նորմատիվները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(2-րդ կետը փոփ. 31.03.01 N 268, 28.09.05 N 2116-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության տրամադրման աճուրդի կանոնակարգը,

բ) ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրերի տիպային օրինակը` դրանում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձավճարի չափը վարձատուի պահանջով ենթակա է վերահաշվարկման:

(2.1 կետը լրաց. 09.04.09 N 349-Ն)

2.2. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կազմակերպություններին վերապահված գույքի, տարածքի վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնելիս` վարձավճարի նվազագույն մեծությունը հաշվարկել` առաջնորդվելով սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով:

(2.2 կետը լրաց. 09.04.09 N 349-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» N 82 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի N 82 ու 1998 թվականի մայիսի 21-ի N 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 54 որոշման 4-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 22-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 22-ի N 125 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության

(Վերնագիրը փոփ. 28.09.05 N 2116-Ն, 09.04.09 N 349-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության հարցերը, եթե տվյալ գույքը վարձակալության տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

(1-ին կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն, լրաց. 09.04.09 N 349-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված` վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի նվազագույն մեծությունը որոշվում է`

1) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով`

 

Վգ = Ահ/ (Աժ x 12),

 

որտեղ`

Վգ-ն յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,

Ահ-ն վարձակալության տրամադրվող գույքի հաշվեկշռային (ձեռքբերման) արժեքն է` արտահայտված դրամով,

Աժ-ն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը.

2) շենքերի, շինությունների համար` հետևյալ բանաձևով`

 

Վտ = (Ակ x 0,05 x Գկ )/(12 x Գմ),

 

որտեղ`

Վտ-ն շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է՝ արտահայտված դրամով,

Ակ-ն շենքերի, շինությունների «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կադաստրային արժեքն է, իսկ 12-ը՝ ամիսների թիվը,

Գկ-ն վարձակալության տրամադրվող տարածքում հաղորդակցուղիների (ջուր, սանհանգույց) առկայության գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`

հաղորդակցուղիների առկայության դեպքում՝ 1.1,

հաղորդակցուղիների բացակայության դեպքում՝ 0.9,

Գմ-ն շենքերի, շինությունների մաշվածության ուղղիչ գործակիցն է, որը սահմանվում է հետևյալ չափերով`

մինչև 6 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 1.0,

7- 9 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.94,

10-12 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.91,

13-15 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.88,

16-18 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.85,

19-21 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.82,

22-24 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.79,

25-27 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.76,

28-30 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.73,

31-40 տարի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.70,

41 տարի և ավելի շահագործման տևողություն ունեցող շինության համար` 0.60

Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ) հաշվարկել հետևյալ բանաձևով`

Ակվ  = Ամիջին  x Տվ,

որտեղ`

Տվ-ն վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,

Ամիջին-ը տվյալ շենքի, շինության մեկ քառ. մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

Ամիջին  = Ակը ,

որտեղ`

Տը-ն շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,

Ակ-ն շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է

(2-րդ կետը փոփ., խմբ. 28.09.05 N 2116-Ն, խմբ. 09.04.09 N 349-Ն, լրաց. 20.08.09 N 949-Ն)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 349-Ն)

4. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի կամ աճուրդի ձևով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից վարձակալության տրամադրվող գույքի (տարածքների) վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար ներկայացվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բորսաների միջոցով:

(5-րդ կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

6. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի ձևով, եթե առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը`

ա) եթե պետական կառավարման տարբեր մարմինների աշխատակազմերի տնօրինությանը հանձնված` ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալները (որոնց հետ կնքված վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, կամ այդ պայմանագրերը նոտարական վավերացում ստացել են, սակայն սահմանված ժամկետներում անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում չեն ստացել) ամբողջությամբ վճարել են կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված վճարները վճարելու և վարձակալական պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կվճարեն հաշվարկված վճարները: Ընդ որում, այս դեպքում վարձակալության պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ, ըստ որի «Կողմերն ընդունում են, որ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման կամ հաշվանցման, և վարձակալը որևէ պահանջ չի կարող ունենալ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարների նկատմամբ,

բ) եթե տվյալ գույքի վարձակալն առնվազն 5 տարի կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց խախտումների,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 09.04.09 N 349-Ն)

դ) եթե մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարության հրապարակումից հետո առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել, և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված նվազագույն վարձավճարը:

(6-րդ կետը խմբ. 28.09.05 N 2116-Ն, փոփ. 18.08.06 N 1164-Ն, 09.04.09 N 349-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում չնշված դեպքերում գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով:

(7-րդ կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն, խմբ. 09.04.09 N 349-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 349-Ն)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է09.04.09 N 349-Ն)

13. (12-րդ կետն ուժը կորցրել է09.04.09 N 349-Ն)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված` սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարները չվճարելու և վարձակալական պայմանագիր չկնքելու կամ վարձակալական պայմանագրից ծագող իրավունքները չգրանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում տարածքից վտարելու պահանջի վերաբերյալ հայցով դիմում է դատարան:

(23-րդ կետը լրաց. 18.08.06 N 1164-Ն)

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

հիմնարկների գույքի վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության

____________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)


1. Ծանոթանալով ____ ___________ 200 թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի (տարածքի) մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել

___________________________________ աճուրդին:

(գույքի (տարածքի) անվանումը, հասցեն)

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի (տարածքի) համար մեր (իմ) կողմից առաջարկված մեկ ամսվա վարձավճարը.

բ) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ աճուրդային հանձնաժողով, գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:

4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են`

______________________________________________________________
(իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը)

5. Կից ներկայացվում են`

ա) հիմնադիր փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար).

բ) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը (առաջարկված տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, Հայխնայբանկի գործառնական վարչության ____________________ հաշվի համարով):

 

Հայտատու
(լիազոր ներկայացուցիչ)

_______________________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

   

Կ.Տ.

«_____» ___________ 200  թ.