Գլխավոր տեղեկություն
Номер
N 580-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2009
Дата вступления в силу
03.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 580-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների, օդանավերի վերգետնյա, աերոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց 2009 թվականի ընթացքում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Զվարթնոց հենդլինգ», «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ու «Հայաերոնավիգացիա» փակ բաժնիտիրական ընկերություններին և օդանավագնացության անվտանգության եվրոպական «Եվրոկոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակին ժամանակին վճարումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) հատկացնել 21 մլն դրամ, որից` 2-րդ եռամսյակում 6.5 մլն դրամ, 3-րդ եռամսյակում 6.5 մլն դրամ և 4-րդ եռամսյակում 8 մլն դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 2

Երևան