Գլխավոր տեղեկություն
Номер
N 1587-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.2009-31.12.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1240
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.2005
Дата вступления в силу
20.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1587-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 29
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1587-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի (այսուհետ՝ ներկայացուցիչներ) պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ միջոցների հաշվին:

3. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցները փոխանցվում են ներկայացուցիչների անվամբ բացված առանձին բանկային հաշիվներին:

4. Ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից հաստատված ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշիվների՝ հետևյալ ծախսային ուղղություններով` ներկայացուցչի վարձատրություն, որը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, ընտանիքի անդամների փոխհատուցում, բնակարանի վարձակալման հավելավճար, ինչպես նաև պահպանման այլ ծախսեր (գույքի և տեխնիկայի ձեռքբերում, գրասենյակային և տնտեսական ծախսեր, գործուղման ծախսեր, տրանսպորտի պահպանման կամ վարձակալման ծախսեր, կապի ծախսեր, բժշկական ապահովագրություն, կոմունալ ծախսեր, փոստային ծախսեր, թերթերի բաժանորդագրում, ներկայացուցչական ծախսեր և այլ ծախսեր):

(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 512-Ն)

5. Ներկայացուցիչների բնակարանների վարձակալման համար տրամադրվում է հավելավճար` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում սահմանված չափերով՝ համաձայն ծախսը հիմնավորող փաստաթղթերի:

(5-րդ կետը փոփ. 10.09.09 N 1079-Ն)

6. Ներկայացուցիչների պաշտոնային դրույքաչափերը և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները հաշվարկվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 120 որոշմամբ հաստատված չափերի, ընդ որում, ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման գումարները վճարվում են ներկայացուցիչների նշանակման օրվանից` ներառյալ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակաշրջանը:

7. Ներկայացուցիչների ընտանիքների անդամների փոխհատուցման գումարները հաշվարկվում են նրանց` օտարերկրյա պետությունում փաստացի գտնվելու ժամանակաշրջանի համար:

8. Ներկայացուցիչները գործուղվում են իրենց հավատարմագրման տարածքից դուրս` ՀՀ էկոնոմիկայի նախարարի հանձնարարականներով (համաձայնությամբ) և (կամ) համապատասխան դեսպանի ցուցումով, իսկ հավատարմագրման տարածքում` համաձայն ներկայացուցչի գործունեության անհրաժեշտության:

Հավատարմագրման տարածքում գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերը:

Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:

(8-րդ կետը փոփ., խմբ. 14.05.09 N 512-Ն)

9. Ներկայացուցիչները պահպանման այլ ծախսերի հոդվածներով նախատեսված գումարներն օգտագործելիս, ըստ անհրաժեշտության, կարող են կատարել ներհոդվածային վերաբաշխումներ` առանց նախարարության հետ համաձայնեցնելու:

10. Ներկայացուցիչների կողմից ինքնուրույնաբար են վարվում հաշվապահական և ֆինանսական գործառույթները, և նրանք պատասխանատվություն են կրում հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման համար:

11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը նախարարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:

(11-րդ կետը խմբ. 14.05.09 N 512-Ն)

12. Ներկայացուցիչները հանդիսանում են նյութական պատասխանատու անձինք, և նրանց հետ կնքվում են նյութական պատասխանատվության պայմանագրեր:

13. Ներկայացուցիչները յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության հետ միասին ներկայացնում են նաև առկա երկարաժամկետ օգտագործման ենթակա գույքի ցանկը:

14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:

(14-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)

15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`

ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.

ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:

(15-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)

16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:

(16-րդ կետը լրաց. 14.05.09 N 512-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա  Ն Ք

ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(եվրո/ԱՄՆ-ի դոլար)

Հոդվածի համարը

Հոդվածի անվանումը

Պլանը

Մուտ-քերը

Հաշվետու ժամանա-կաշրջանում կատարված ծախսերը

 

Մնացորդ` եռամսյակի սկզբում

X

   
 

Ստացվել է հաշվետու եռամսյակում

     
 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունից

     
 

Այլ մուտքեր

     
 

Փաստացի ծախսվել է հաշվետու եռամսյակում՝

     

01

Վարձատրություն,
այդ թվում`

     
 

 - աշխատավարձ

     
 

 - ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցում

     
 

 - ընտանիքի անդամների փոխհատուցում

     

02

Բնակարանի վարձակալում

     

03

Պահպանման այլ ծախսեր,
այդ թվում`

     
 

 - գույքի և տեխնիկայի ձեռքբերում

     
 

 - տրանսպորտի պահպանման (և(կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր

     
 

 - գրասենյակային և տնտեսական ծախսեր

     
 

  - գործուղման ծախսեր

     
 

 - կապի ծախսեր

     
 

  - ապահովագրության ծախսեր

     
 

 - բժշկական ապահովագրություն

     
 

 - կոմունալ ծախսեր

     
 

 - փոստային ծախսեր

     
 

 - թերթերի բաժանորդագրում

     
 

 - ներկայացուցչական ծախսեր

     
 

 - այլ ծախսեր

     
 

Ընդամենը`  փաստացի ծախսեր

     
 

Մնացորդը` հաշվետու եռամսյակի վերջում

     


Կ. Տ.

_______________________

 (ներկայացուցիչ)


Ձև N 2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(եվրո/ԱՄՆ-ի դոլար)

Հոդվածի
համարը
Հոդվածի անվանումը Պարտքի գումարը Պարտքի մարման աղբյուրը
ՀՀ պետական
բյուջեից
այլ աղբյուր-ներից
Պարտքերը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբում      

01

Աշխատավարձ

     

02

բնակարանի վարձակալում

     
 

Պահպանման այլ ծախսեր,
այդ թվում`

     
 

 - գրասենյակային և տնտեսական ծախսեր

     
 

  - գործուղման ծախսեր

     
 

տրանսպորտի պահպանման ծախսեր

     
 

կապի ծախսեր

     
 

գույքի և տեխնիկայի ձեռքբերում

     
 

 - տրանսպորտի պահպանման ( և (կամ) վարձակալում) և ապահովագրության ծախսեր

     
 

բժշկական ապահովագրություն

     
 

ծառայողական շենքի  կոմունալ ծախսեր

     
 

փոստային ծախսեր

     
 

թերթերի բաժանորդագրում

     
 

ներկայացուցչական ծախսեր

     
 

այլ ծախսեր

     

Կ. Տ.

____________________________
 

(ներկայացուցիչ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան