Գլխավոր տեղեկություն
Номер
N 776-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.871
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2009
Дата вступления в силу
23.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2009 թվականի N 776-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով և 2006 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման 2-րդ կետում նշված, բացառությամբ 4-րդ ենթակետի «բ» պարբերության, համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 6.0855 հեկտար հողամասերի օտարման նպատակը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման բարելավմանը.

2) սույն որոշմամբ նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները ոռոգման համակարգերի անբաժան մասերն են:

2. «Այգեզարդ» ոռոգման համակարգի Այգեզարդ-Նոր ուղի-Գինեվետ և «Շենիկ» ոռոգման համակարգի Վանանդ-Արտամետ-Տալվորիկ հատվածների կառուցման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 6.2755 հեկտար և Արմավիրի մարզի 2.043 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել ջրային հողերի կատեգորիա, որից`

1) Արարատի մարզի Այգեզարդ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 0.1804 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`

ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.0046 հեկտար.

բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.1258 հեկտար և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 0.05 հեկտար.

2) Արարատի մարզի Նոր ուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտներից` 0.5582 հեկտար` համաձայն N 3 հավելվածի.

3) Արարատի մարզի Գինեվետ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2.1539 հեկտար` համաձայն N 4 հավելվածի, այդ թվում`

ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 0.4496 հեկտար,

բ. իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 0.0704 հեկտար,

գ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 0.1069 հեկտար, պտղատու այգիներից` 0.0091 հեկտար, արոտներից` 0.196 հեկտար և այլ հողերից` 1.3219 հեկտար.

4) Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերից` 3.383 հեկտար` համաձայն N 5 հավելվածի, այդ թվում`

ա. իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 1.10 հեկտար և բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0.05 հեկտար,

բ. պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության պտղատու այգիներից` 0.04 հեկտար և արոտներից` 2.193 հեկտար.

5) Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 2.043 հեկտար` համաձայն N 6 հավելվածի, այդ թվում`

ա. քաղաքացիների սեփականությունը հանդիսացող վարելահողերից` 0.2 հեկտար, արոտներից` 1.575 հեկտար,

բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից` 0.268 հեկտար:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությամբ փոխադրված 2.233 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողերն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Գծային ենթակառուցվածքները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ, Գետափ, Մեղրաշեն համայնքների վարչական սահմաններում համայնքներին և այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել անվճար հարկադիր, մշտական սերվիտուտի իրավունք` համաձայն N 7 հավելվածի:

5. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Արարատի և Արմավիրի մարզպետարանների.

2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգողը և պատասխանատուն Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներն են.

3) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

4) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ օրն է։

6. Սույն որոշման 2-րդ կետով (բացառությամբ 4-րդ ենթակետի «բ» պարբերության) նախատեսված հողամասերի ձեռքբերման և պայմանագրերի նոտարական վավերացման, 4-րդ կետով նախատեսված սերվիտուտի պայմանագրերի նոտարական վավերացման և վնասների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)ուղղ.  2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 15022.49 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 13301.62 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 1630.87 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 90.0 հազ. դրամ։

7. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզպետներին` սույն որոշման 6-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին իրականացնել սույն որոշման N 8 հավելվածով նախատեսված աշխատանքները:

8. Սույն որոշմամբ ծագած իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին` կոմիտեի համակարգի պահպանում «01.06.01.10 ծրագրի հոդված 4241-ի» սահմաններում։

9. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

 

Ց ու ց ա կ

 

«Այգեզարդ» ոռոգման համակարգի տակ գտնվող հողերի սեփականատերերի

 

N/N

Սեփականության սուբյեկտը

Ծածկագիրը

Գերակա շահ ճանաչված հողամասի մակերեսը (հա)

Այգեզարդ համայնքի վարչական սահմաններում

1.

Այգեզարդ համայնք

205-001

0.1157

2.

Այգեզարդ համայնք

270-001

0.0101

3.

Այգեզարդ համայնք

206-001

0.008

4.

Այգեզարդ համայնք

206-002

0.042

5.

Մեջլումյան Հենրիկ

296-003

0.0046

 

Ընդամենը

                               0.1804

Նոր Ուղի համայնքի վարչական սահմաններում

1.

Նոր Ուղի համայնք

101-001

0.5582

 

Ընդամենը

                               0.5582

Գինեվետ համայնքի վարչական սահմաններում

1.

Գինեվետ համայնք

232-001

0.0091

2.

Գինեվետ համայնք

234-002

0.0861

3.

Գինեվետ համայնք

232-002

0.196

4.

Գինեվետ համայնք

560-001

0.042

5.

Գինեվետ համայնք

204-001

0.3929

6.

Գինեվետ համայնք

207-028

0.0012

7.

Գինեվետ համայնք

561-001

0.01

8.

Գինեվետ համայնք

208-001

0.0411

9.

Գինեվետ համայնք

208-011

0.01

10.

Գինեվետ համայնք

559-001

0.0065

11.

Գինեվետ համայնք

233-001

0.137

12.

Գինեվետ համայնք

565-001

0.0056

13.

Գինեվետ համայնք

234-001

0.4685

14.

Գինեվետ համայնք

576-001

0.005

15.

Գինեվետ համայնք

235-001

0.0752

16.

Գինեվետ համայնք

229-005

0.1165

17.

Գինեվետ համայնք

572-001

0.0104

18.

Գինեվետ համայնք

208-005

0.0208

19.

Գալստյան Նվեր

207-001

0.01

20.

Ալեքսանյան Գագիկ և Ալեքսանյան Անուշավան

208-002

0.038

21.

Ալեքսանյան Գագիկ  և Ալեքսանյան Անուշավան

208-003

0.0234

22.

Ալեքսանյան Անուշավան

208-004

0.0441

23.

Պետրոսյան Արտյոմ

209-001

0.0146

24.

Ղազարյան Մարիետա

209-003

0.0322

25.

Ղարիբյան Պետրոս

209-004

0.103

26.

Ղարիբյան Սերոբ  և Ղարիբյան  Սարա

209-005

0.0315

27.

Նիկողոսյան Մանվել

229-003

0.0057

28.

Նիկողոսյան Մանվել

229-004

0.0561

29.

Պետրոսյան Վանիկ

209-002

0.061

30.

Ղազարյան Անաիս  և Ղազարյան  Ղազար 

212-001

0.03

31.

«Արարատի Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

228-001

0.0704

 

Ընդամենը

2.1539

 

 Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմաններում

1.

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ

 

 

1.1

2.

«Արտաշատի ավտոդպրոց» ՍՊԸ

 

0.05

 

Ընդամենը

1.15

 

Ամբողջը

4.0425

 

Ց ու ց ա կ

 

«Շենիկ» ոռոգման համակարգի տակ գտնվող հողերի սեփականատերերի

 

N/N

Սեփականության սուբյեկտը

Ծածկագիրը

Գերակա շահ ճանաչված հողամասի մակերեսը (հա)

 

Տալվորիկ համայնքի վարչական սահմաններում

1.

Տալվորիկ համայնք

418-001

0.058

2.

Տալվորիկ համայնք

413-001

0.01

3.

Տալվորիկ համայնք

408-001

0.07

4.

Տալվորիկ համայնք

120-003

0.03

5.

Տալվորիկ համայնք

391-001

0.1

6.

Ալեքսանյան Վալերի

417-005

0.2

7.

Ալեքսանյան Վալերի

417-005

1.285

8.

Ղազարյան Գոռ

103-005

0.29

 

Ընդամենը

2.043

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

էջ 1, 2

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԶԱՐԴ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

էջ 1, 2

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԻՆԵՎԵՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

էջ 1, 2

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱԼՎՈՐԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

էջ 1

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

էջ 2, 3, 4, 5

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓԱՆԻԿ-ՄԵՂՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հատված)

էջ 6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 9-ի N 776-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

NN

Աշխատանքի անվանումը

Գումարը

1

Քաղաքացիների և իրավաբանական անձանց հողամասերի փոխհատուցում

8402742

2

Համայնքներին հողամասերի փոխհատուցում

3994877

3

Ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացում

600000

4

Վնասների փոխհատուցում

304000

ԸՆԴԱՄԵՆԸ

13301619

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN

Աշխատանքի անվանումը

Գումարը

1

Քաղաքացիների հողամասերի փոխհատուցում

1325950

2

Համայնքներին հողամասերի փոխհատուցում

184920

3

Ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացում

120000

ԸՆԴԱՄԵՆԸ

1630870

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

NN

Աշխատանքի անվանումը

Գումարը

1

Սերվիտուտի իրավունքի պայմանագրերի նոտարական վավերացում

90000

ԸՆԴԱՄԵՆԸ

90000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան