ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 781-Ն
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` Սպիտակի նոր քաղաքի պետական սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 40.0 հեկտար հողամասը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Սպիտակի քաղաքային համայնքին:
2. Առաջարկել Սպիտակի քաղաքապետին «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը գնման նախապատվության իրավունքով Սպիտակի նոր քաղաքի տարածքից վարձակալությամբ տրամադրել 40.0 հեկտար ընդհանուր մակերեսով հողամաս:
3. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` որպեu 2009 թվականի հունվարի 16-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների և uպաuարկման oբյեկտների ձեռքբերման» N ՄԲԱՊՁԲ -08/41 գնման պայմանագրի և այդ պայմանագրի շրջանակներում վճարվող կանխավճարների ապահովման միջոց`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Սպիտակի նոր քաղաքի 40,0 հեկտար ձեռք բերվող հողատարածքների և դրանց վրա իրականացվող բարելավումների վերաբերյալ գրավի պայմանագրի կնքումը.
2) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական համայնքներում ձեռք բերվող հողատարածքների և դրանց վրա իրականացվող բարելավումների վերաբերյալ գրավի պայմանագրերը կնքել կառուցապատման ծրագրի իրականացման ընթացքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|