ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2009 թվականի N 292-Ա
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՄԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 9 Երևան |
Հավելված |
ՑԱՆԿ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ արդարադատության |
ՀՀ պետական բյուջե |
2. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
3. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում` նաև փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
4. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
5. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
6. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ աշխատանքի և |
ՀՀ պետական բյուջե |
7. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայագնելը |
2009 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
8. |
«Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
9. |
(9-րդ կետն ուժը կորցրել է 16.09.09 N 779-Ա) | |||
10. |
«Նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ արդարադատության |
ՀՀ պետական բյուջե |
11. |
«Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ արդարադատության |
ՀՀ պետական բյուջե |
12. |
«Իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավառուտյուն ներկայացնելը |
2009 թ. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
(Հավելվածը փոփ. 16.09.09 N 779-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2009, N 779-Ա | 17.09.2009, N 292-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|