Գլխավոր տեղեկություն
Номер
N 617-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.06.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.06.2009
Дата вступления в силу
09.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 4 հունիսի 2009 թվականի N 617-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 

1) պայթեցման միջոց` հանքի համար`

 

ա. Էքսել ՄՍ (Exel MS) (0-1000) մվ, (4-45) մետր

300000 հատ,

բ. Էքսել ՀՏԴ (Exel HTD) (9-200) մվ, (4-18) մետր

300000 հատ,

գ. Էքսել ԼՊ (Exel LP) (0-9000) մվ, (3-6) մետր

300000 հատ.

2) պայթուցիկ նյութ`

 

ա. փաուերջել մագնիում 365 (սենատել մագնիում)
(Powergel Magnսm 365 (Senatel Magnսm)
տրամագիծը (27-90) մմ, երկարությունը (225-350) մմ

300 տոննա,

բ. փաուերջել մագնիում (սենատել պաուերֆ‎‎րագ)
(Powergel Magnսm (Senatel Powerfrag))
տրամագիծը (50-90) մմ, երկարությունը (225-350) մմ

300 տոննա.

3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`

 

ա. գեոնիտ 750 (ֆորտել պլյուս 75) (Geonit 750 (Fortel Plսs 75)
տրամագիծը (75-185) մմ, երկարությունը (450-600) մմ

800 տոննա,

բ. գեոնիտ 300 (ֆորտել պլյուս 50) (Geonit 300 (Fortel Plսs 50)
տրամագիծը (75-185) մմ, երկարությունը (450-600) մմ

800 տոննա

4) ոչ էլեկտրական պայթեցման միջոց «Իմպուլս»`

 

ա. սարք ՈՒՆՍ-ՊԱ (0-1000) մվ, (4-100) մ

200000 հատ,

բ. սարք ՈՒՆՍ-Ս (0-1000) մվ, (4-40) մ

200000 հատ:

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հունիսի 8
Երևան